Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.04.2019 | 00:03

Համբերատարությամբ թագավորը հաջողություն է գտնում, մեղմ լեզուն փշրում է ոսկորները։ Երբ մեղր գտնես, որդյա՛կ, կե՛ր չափով. չլինի թե հագենաս և փսխես։ Քո ոտքով շատ մի՛ հաճախիր բարեկամիդ մոտ, գուցե թե քեզնից կշտանա և քեզ ատի։ Սրած սուսեր և սուր նետ է սուտ վկայություն տվող մարդն իր բարեկամի մասին։


Առակներ 25. 15-18

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ